Առաքումը իրականացնում է Երեւան քաղաքում և Հայաստանի մարզերում: Երեւան քաղաքի համար սահմանված առաքման արժեքները կիրառվում են նաև հարակից հետևյալ համայնքներում՝ Զովունի, Քասախ, Վահագնի թաղամաս, Պտղնի, Ձորաղբյուր, Ջրվեժ, Արգավանդ, Գեղանիստ, Գետափնյա:
Երեւան քաղաքում եւ վերոնշյալ համայնքներում առաքման արժեքն է 1000 դրամ: 10000 դրամ եւ ավելի գումարի ապրանքներ պատվիրելու դեպքում առաքումն իրականացվում է անվճար: Հայաստանի մարզեր առաքման արժեքը կախված է պատվերի քաշից և սահմանվում է անհատական կարգով: Երեւանում առաքումը իրականացվում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում: ՀՀ մարզեր առաքումը իրականացվում է երեք աշխատանքային օրվա ընթացքում: Ոչ աշխատանքային օրեր են համարվում Կիրակին եւ ՀՀ օրենսդրությամբ սահմանված տոն և հիշատակի օրերը: Առաքման ժամը նախօրոք համաձայնեցվում է պատվիրատուի հետ։
Առաքման պահին` գնումները ստանալիս, անհրաժեշտ է ստուգել ապրանքների համապատասխանությունը պատվերին, ապրանքների տեսքը, քանակը: Եթե առաքման պահին գնումների համար վճարումն արդեն կատարված է, ապա պատվերը հանձնվում է միայն անձամբ պատվիրատուին, որի համար առաքիչը իրավունք ունի պահանջելու որեւէ անձը հաստատող փաստաթուղթ: Պատվերը համարվում է կատարված պատվիրատուի կողմից ստացական թերթիկը ստորագրելու դեպքում: